Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (81) Յունիս 2018

Այլազան

"Բաւական մեծ գումարներ պիտի վերադարձուին պետական պիւտճէ", կը յայտարարէ ԱԱԾ-ի պետըantsoutarts1a


Մայիս 19-ին լրասփիւռներու ղեկավարներուն հետ հանդիպում ունեցած է Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) նորանշանակ պետ Արթուր Վանեցեան։ Ան յայտարարած է, թէ վարչապետին յանձնարարութեամբ՝ կառուցային փոփոխութիւն պիտի կատարուի ԱԱԾ-ի համակարգին մէջ։ Ըստ Վանեցեանի՝ կառոյցը մնացած է խորհրդային տարիներէն եւ հիմա պէտք է փոխել, որ այսօրուան պահանջներուն պատշաճ ըլլայ ու արդիւնաւէտ:
Ստորեւ, ԱԱԾ-ի պետին ելոյթէն հատուածներ.- "Կարագի անուան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերեալ քրէական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղաւորները պատժուելու են։ Պետութեանը պատճառուել է 162,914 միլիոն դրամի վնաս։ Քրէական գործով մեղադրանքներ էին առաջադրուել՝ արտադրութիւնը եւ մատակարարումները կազմակերպած անձին, ընկերութիւնների երկու տնօրէններին, Գիւղնախարարութեան չորս մասնագէտի։ Լուծումներ կը լինեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու ուղղութեամբ։
Մի րոպէում չի լինելու, բայց նաեւ մեր աշխատանքի շնորհիւ բաւականին մեծ գումարներ են վերադարձուելու բիւջէ։ Այդ գումարից նաեւ հնարաւոր կը լինի ապահովել որոշ պարգեւավճարներ, իսկ յետագայում արդէն ստուերի կրճատման հետեւանքով հնարաւոր կը լինի բարձրացնել աշխատավարձը։ Հայաստանում նախկինում կատարուած յանցագործութիւնների գործող կոռուպցիոն շղթաների յայտնաբերման գործողութիւններ են իրականացւում։ Շուտով կը բացայայտուեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով։ Այդ սխեմաների շրջանակում որոշները պետութիւնից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ Պէտք է գտնենք լուծումներ, որ գումարը յետ վերադարձնեն ոչ թէ գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ։ Հայաստանում 350 մարդ կայ, որոնք տեղեակ չեն, որ խոշոր գործարարութեամբ են զբաղւում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնէս են գրանցել։ Մինչեւ ամսուայ վերջ կ՚ունենանք ամբողջական պատկեր։ Կոռուպցիայի դէմ պայքարում Ազգային անվտանգութեան ծառայութիւնը ակտիւ աշխատանք է իրականացնում։ Աւանդական կոռումպացուած հիմնարկները ամբողջութեամբ դադարեցրել են հակաօրինական գործունէութիւնները՝ մաքսային, հարկային, դատական, ոստիկանութեան որոշ ծառայութիւններ"։